Մեկնարկել է Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում անվճար
կրթական ծրագիրը
Ինչպե՞ս են ստեղծվում անօդաչու թռչող սարքերը, խելացի ռոբոտները, մեքենաները։ Շիրակում
դպրոցահասակներն ուսումնասիրում են ինժեներական հմտություններ եւ աշխատում կոնկրետ նախագծերի վրա:
Կրթական այս բացառիկ ծրագիրը անվճար է եւ իրականացվում է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի
կողմից՝ Հայ Կրթական Հիմնարկության աջակցությամբ և ֆինանսավորմամբ։
Արդեն երկրորդ շաբաթն է՝ «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցներում» երկամյա անվճար կրթական ծրագրի երկրորդ
փուլը մեկնարկել է Շիրակի մարզում։ Անվճար կրթություն ստանալու նոր բացառիկ այս հնարավորությունից օգտվում է
շիրակցի 36 մասնակից՝ մարզի տարբեր գյուղերից ու քաղաքներից: Մասնակիցների ընտրությունը կատարվել է քննության
միջոցով։
Ծրագրի շրջանակում Շիրակի մարզի 10-րդ դասարանցիները նեղ մասնագիտական գիտելիքներ են ուսումնասիրում հետևյալ
ոլորտներում՝
Ծրագրավորում (Software Engineering), Python, Մեքենայական ուսուցում (Machine Learning)
Մեքենաշինություն (Mechanical Engineering). 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում
Էլեկտրատեխնիկա (Electrical Engineering), էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում և իրականացում
Արտադրանքի մշակում (Soft Skillset), նախագծերի կառավարում, թիմային աշխատանք։
Այսօր աշխատում են նաեւ Vending machine նախագծում՝ մշակելով ինժեներական նոր պրոդուկտ՝ ավտոմատացված
վաճառող մեքենա։
Երկամյա ծրագրի բարեհաջող ավարտից հետո մասնակիցները կրթական վկայականներ կստանան։ Իսկ ստացած ինժեներական
գիտելիքներն ու փորձը հետագայում կկարողանան կիրառել ազգային բանակում, ինչպես նաեւ ծառայեցնել ինժեներական նոր
գաղափարների ու մտահղացումների ստեղծմանը։
Լավագույն արդյունք ցուցաբերած, հետագայում բուհերում կրթությունը շարունակող ուսանողները կարող են մասնակցել նաեւ
Հայկական կրթական հիմնարկության կրթաթոշակային մրցույթին եւ դառնալ կրթաթոշակառու։
Հիշեցնենք նաեւ, Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի եւ Հայ Կրթական Հիմնարկության գործակցությամբ
«Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցներում» կրթական ծրագրի առաջին սերունդը ստեղծել էր տարածաշրջանում
առաջին՝ #buggy մեքենան՝ հայկական արտադրության դետալներով եւ #ՎառեՄարեմ #Smart կառավարման համակարգը։