00:00:00

Շվեդիայի ԱԳ նախարարը Էրդողանին հաճոյանալու համար փորձել է չեղարկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները

20:27, 21 ապրիլ 2023 Աշխարհ

ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունների փակուղու ֆոնին Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը՝ Թոբիաս Բիլստրյոմի գլխավորությամբ, ճնշում է գործադրել հայ-շվեդական բարեկամության խմբի վրա Ռիկսդագում՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին մասնավոր զրույցներում՝ խնդրելով չեղարկել Հայոց ցեղասպանության այս տարվա ամենամյա միջոցառումը, որպեսզի խուսափի Թուրքիային ավելի շատ նյարդայնացնելուց, քան նա արդեն արել է: Այս մասին գրում է Europeanconservative-ը։

Պատգամավոր Բյորն Սյոդերը, ով հայ-շվեդական բարեկամության խմբի ղեկավարն է, նշել է, որ ԱԳՆ-ից խնդրել են խմբի անդամներին քննարկել հիշատակի միջոցառումը չեղարկելու հարցը, քանի որ դա կարող է վնասել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարներին։


Անդրադառնալով այս հարցին՝ արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմն ասել է. «Կասկած չկա, որ Օսմանյան կայսրությունում սարսափելի չարաշահումներ են կատարվել հայ էթնիկ խմբի և այլ փոքրամասնությունների նկատմամբ։ Բայց միայն մի քանի երկրների կառավարություններ են հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտել այդ հարցում և ճանաչել ցեղասպանությունը, իսկ Շվեդիան այդ երկրների թվում չէ»։


Europeanconservative-ը նշում է, որ Շվեդիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը տարակուսելի է, քանի որ 2010թ-ին շվեդական Ռիկստագը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Պարբերականն ընդգծում է, որ Հայ-շվեդական բարեկամության խումբը միջոցառման չեղարկման վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել, ապրիլի 26-ին էլ սպասվում է հիշատակի միջոցառում, որտեղ ելույթ կունենա Հայաստանի դեսպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր