Աֆղանստանցիների շուրջ 85 տոկոսն ապրում է աղքատության սահմանագծից այն կողմ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Աֆղանստանի սոցիալ-տնտեսական հեռանկարները 2023 թվականին» զեկույցում։
«Նրանց իշխանության գալուց անմիջապես հետո Աֆղանստանի տնտեսությունը, որը վերջին տասնամյակում աղքատության մեջ էր, փլուզվեց։ Մոտ 40 միլիոն բնակչությամբ եւ 2021 թվականին 14,3 միլիարդ դոլար ՀՆԱ-ով Աֆղանստանը դասվում է աշխարհում մեկ շնչին ընկնող ամենացածր եկամուտ ունեցող երկրների շարքին, իսկ բնակչության մոտ 85 տոկոսը, ըստ գնահատականների, ապրում է աղքատության սահմանագծից այն կողմ»,-ասվում է զեկույցում։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ 2021 թվականի օգոստոսից սկսած Աֆղանստանի ՀՆԱ-ն նվազում է, եւ երկիրը հենվում է միայն այլ երկրների մարդասիրական օգնության վրա։