00:00:00

Պետք է մեկտեղել ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման հարցում․ ՄԻՊ

20:00, 19 ապրիլ 2023 Քաղաքականություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ․

«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։

Թող այս նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:

Բարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը մեր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում:

Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Ուստի առաջնահերթ է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր