00:00:00

Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից

13:07, 19 ապրիլ 2023 Աշխարհ

Թուրքիան կարող է զրկվել այս տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու հնարավորությունից: Նման վարկած է առաջ քաշել բրիտանական հայտնի «Independent» պարբերականը, գրում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալու են համապետական ընտրություններ և դրանց արդյունքները կարող են քաոսային իրավիճակ ստեղծել երկրում, ինչն էլ վտանգի տակ կդնի եզրափակիչ մրցապայքարի անցկացման հարցը:

 

Այս պահին UEFA-ն որևէ կերպ չի մեկնաբանել բրիտանական պարբերականի հրապարակումը: Նաև նշվում է, որ կուլիսներում խոսում են եզրփակիչն այլ երկրում անցկացնելու հնարավորության մասին: 

 

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր