Պենտագոնի որոշ գաղտնի փաստաթղթեր, որոնք հայտնվել են համացանցում արտահոսքի արդյունքում, չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը․
«Մենք բոլորս տեսել ենք, որ այդ արտահոսքերից մի քանիսը իրականությանը չեն համապատասխանում և շահարկված են: Չեմ կարծում, որ դրանք կազդեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների գործողությունների վրա Ուկրաինայի հետ կապված»,- ասել է նա: