ՄԱԿ-ը պաշտոնապես իր մտահոգությունն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գաղտնալսման մասին լուրերի առնչությամբ։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը․
«Մենք պաշտոնապես մեր մտահոգությունն ենք հայտնել հյուրընկալողներին՝ վերջին հաղորդագրությունների առնչությամբ, որ գլխավոր քարտուղարի և ՄԱԿ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաների խոսակցությունները եղել են ԱՄՆ իշխանությունների գաղտնալսման և միջամտության առարկա», - ասել է Դյուժարիկը։
Ըստ Դյուժարիկի, ՄԱԿ-ը հասկացրել է, որ նման գործողությունները չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությամբ և արտոնությունների ու անձեռնմխելիության մասին կոնվենցիայով նախատեսված ԱՄՆ պարտավորություններին։