00:00:00

Հրդեհված կացարանի զինծառայողների ծնողներին մոտեցել է Գեղարքունիքի մարզպետը

20:26, 18 ապրիլ 2023 Հասարակություն

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողներին, որոնք փակել են Երևան-Սևան մայրուղին, մոտեցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Ծնողները նշում են, որ չեն հավատում առաջ քաշված պաշտոնական վարկածին եւ կարծում են, որ իրենց երեխաներն իրականում դիտավորության հետեւանքով են զոհվել։

«Մենք պետությանը երեխա ենք տվել ու հիմա պահանջում ենք իմանալ, թե ինչու այսպես ստացվեց։ Դեպքի վայրում անփույթ վիճակ է, ԱԻՆ-ը փնթի է աշխատել, չի նկարել իրենց, մեզ խաղացնում են մատների վրա, ասում են կեսը պառկած է եղել, կեսն ասում են՝ ոչ»,- մարզպետի հետ զրույցում ասաց զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը։

Մարզպետը կոչ արեց ծնողներին բացել ճանապարհը եւ զրույցը շարունակել իր աշխատասենյակում։

«Այն մարդիկ, որոնք անպատասխանատու հայտարարություններ են անում, ստանալու են իրենց արժանի գնահատականը, բայց այս գործողությամբ որեւէ բանի չենք հասնելու»,- ասաց Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր