Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնման հարցը մեր առաջնահերթությունն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում վերականգնողական լայնածավալ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի և որ ինքն անձամբ տեղում պարբերաբար հետևում է դրանց»։
Ալիևը կրկին մեղադրանքներ է հասցեագրել հայերի հասցեին, թե նրանք, իբր, «30 տարի շարունակ ավերել են Ադրբեջանի հողերը, մինչդեռ իրենք եկել են կառուցելու և արարելու»։