Ադրբեջանում ձերբակալել են իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ կասկածվող անձինք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ ՆԳՆ-ի աշխատակիցների իրականացրած գործողության արդյունքում մոտ 20 մարդ է ձերբակալվել։
«Ձերբակալվածները իրանական ռեժիմի քարոզչություն են իրականացրել, կոչ են արել տապալել աշխարհիկ պետությունը եւ ստեղծել այսպես կոչված «Կարիմա» պետություն։ Այս անձինք նաեւ զբաղվել են թմրանյութերի վաճառքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։