00:00:00

ԱՄՆ-ը 20 մլն դոլար կհատկացնի` վերահսկելու, թե ինչպես է Կիևն օգտագործում ամերիկյան օգնությունը

23:55, 17 ապրիլ 2023 Աշխարհ

ԱՄՆ իշխանությունները 20 միլիոն դոլար կհատկացնեն` ուժեղացնելու վերահսկողությունը Ուկրաինայի կառավարության կողմից այն միջոցների օգտագործման նկատմամբ, որոնք Վաշինգտոնը Կիևին հատկացնում է անմիջապես բյուջեից։

 

Այս մասին ասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տարածած հայտարարության մեջ։

ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 20 միլիոն դոլար է տրամադրում Ուկրաինային ԱՄՆ-ի ուղղակի բյուջետային աջակցության վերահսկողությունն ու թափանցիկությունը ուժեղացնելու համար:

Գործակալությունը բացատրել է, որ նման միջոցը պետք է «ավելի ուժեղացնի Ուկրաինայի կառավարության վերահսկողությունն ու հաշվետվողականությունը»՝ Կիևին Միացյալ Նահանգների կողմից տրամադրված օգնությունն օգտագործելիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր