Ֆրանսիացիները հավաքվել են Փարիզի քաղաքապետարանի դիմաց և գդալներով խփել կաթսաներին՝ բողոքելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթի դեմ, որի հետ երկխոսությունը, նրանց կարծիքով, այլևս հնարավոր չէ։
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Երկրի ղեկավարը երկուշաբթի դիմել է ֆրանսիացիներին՝ բացատրելու երկրում կենսաթոշակային բարեփոխումների հապճեպ ընդունման անհրաժեշտությունը։
Ձախ կուսակցությունների կոչով մարդիկ երեկոյան սկսել են հավաքվել Փարիզի քաղաքապետարանի մոտ, որտեղ գդալներով ու կաթսաներով յուրատեսակ համերգ են կազմակերպել ընդդեմ նախագահի ելույթի։