00:00:00

Ջեյհուն Բայրամովը և Դերեկ Հոգանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը

21:22, 17 ապրիլ 2023 Աշխարհ

Ապրիլի 17-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Ինչպես АПА-ին հայտնել են Ադրբերջանի ԱԳՆ-ից, զրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան համագործակցության արդիական հարցեր, իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը։

«Դերեկ Հոգանը նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները։Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին»,- նրա խոսքերն է մեջբերում ԶԼՄ-ն։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր