ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով պատրաստվում է իր սահմաններում մարտական գործողությունների, գրում է The New York Times թերթը:
Պարբերականը պարզաբանել է, որ դաշինքը պատասխան հարվածի սպառնալիքի միջոցով զսպման ռազմավարությունից անցնում է արգելքով զսպման ռազմավարության։ Այն ենթադրում է ավելի մեծ թվով զինվորականներ, որոնք մշտապես գտնվում են Ռուսաստանի հետ սահմանին, ԱՄՆ-ի եւ դաշնակիցների միջեւ ռազմական պլանների ավելի մեծ ինտեգրում, պաշտպանական ծախսերի ավելացում, ինչպես նաեւ դաշնակիցների նկատմամբ ավելի մանրամասն պահանջներ, թե ինչ ուժեր եւ սարքավորումներ նրանք պետք է ունենան։
ՆԱՏՕ-ի նպատակն այժմ ոչ միայն իր ուժերն ակտիվացնելն է, այլև դրանք Մոսկվայի համար ավելի տեսանելի դարձնելը։ Պարբերականն ընդգծել է, որ դաշինքն արդեն տարբեր երկրներից զորքեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանի մոտ գտնվող ութ պետություն և այժմ քննարկում է դրանց ուժեղացման հնարավորությունը:
Ինչպես հայտարարել Է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան աղբյուրը, նոր ծրագրերի շրջանակներում Եվրոպայում դաշինքի միացյալ ուժերի եւ ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության հրամանատար Քրիստոֆեր Կավոլին, սառը պատերազմի տարիներից ի վեր առաջին անգամ ինտեգրում է Նահանգների եւ այլ դաշնակիցների ռազմական ծրագրերը: Աղբյուրը հավելել է, որ ամերիկացիները վերադարձել են Եվրոպա և այժմ «ՆԱՏՕ-ի հետ որոշում են, թե ինչպես է ԱՄՆ-ն պաշտպանելու Եվրոպան»: