Ապրիլի 13-ին Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին հայտնում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասաց Արամ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ տեղափոխվել կայազորային հոսպիտալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու) նախաձեռնվել է քրեական վարույթ: