Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, առաջիկա օրերին պլանավորվում է տեղափոխել բաժանմունք»,- ասաց Արամ Թորոսյանը: