«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է (երկուշաբթի):
Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին։ Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է, այս տարի այն երկուշաբթի օր է։
Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է (երեքշաբթի):
Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին։ Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է, այս տարի կնշվի երկուշաբթի օրը։
Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, օրն աշխատանքային է:
Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է (կիրակի):