00:00:00

Ստեղծվել է Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն

18:04, 16 ապրիլ 2023 Հասարակություն

Ստեղծվել է Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն, հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։ Նախաձեռնությունը կազմված է 12 անդամից, այդ թվում` Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը և այլք։

«Հանրային պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին պահանջել օրվա իշխանություններից դադարեցնել գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր