ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարություն էր տարածել՝ ներողություն խնդրելով միջազգային հանրություինից՝ ադրբեջանական դրոշն այրելու կապակցությամբ։ Այս հանգամանքն առաջացրել էր հանրության լայն զանգվածի դժգոհությունը։ Բազմաթիվ քաղաքացիներ մեկնաբանություններ են թողել Աղազարյանի հիշյալ գրառման տակ, ոմանք էլ՝ առանձին նամակով էին իրենց զայրույթը հայտնել։ Բայց իշխանական պատգամավորը որոշել է սեռական հայհոյանքներով պատասխանել քաղաքացիների քննադատություններին։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում և լրատվամիջոցներում տարածվել է մի նամակագրություն, որտեղ Հովիկ Աղազարյանը սեռական հայհոյանք է գրել մի քաղաքացու։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ 18+ բովանդակությամբ նամակը Աղազարյանը գրել է լրագրող Տաթև Արցախին։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ իսկզբանե Աղազարյանին հիշյալ նամակը գրել է, երբ տեղեկացել է, որ պատգամավորը իրեն քննադատած օգտատիրոջը վիրավորել է, ինքն էլ որոշել է՝ «ամոթանք» տալ, բայց արդյունքում Աղազարյանը իրեն ևս հայհոյել է։ «Ինքը վատ բովանդակությամբ նամակ էր ուղարկել իր մտերիմներից մեկին, ով վրդովված Աղազարյանի՝ ադրբեջանցիներից ներողություն խնդրելուց, էմոցիոնալ նամակ էր գրել Աղազարյանին Ինձ համար աբսուրդի ժանրից էր, որ այդ սքրինը տեսա, ասեցի միուցե իր էջը։ Այդ կնոջը ասեցի, գուցե նրա էջը չէ, ասաց, չէ ավելի վատ բառամթերքով Լիլիթի մորն է գրել։ Դրա համար ես էլ այդ բովանդակությամբ նամակ գրեցի, այն հրապարակված է, ու ստացա այդ պատասխանը, որը տեսել եք»,- պատմեց Տաթև Արցախը։ Նա նկատեց, որ բովանդակությունը որով Աղազարյանը պատասխանել ու պատասխանում է քաղաքացիներին պատգամավորին հարիր բառամթերք չէ։ «Եթե նույնիսկ քաղաքացին կարող է էմոցիոնալ նամակներ ուղարկի իրեն, որ ինքը մանդատ է վեցրել, ապա պետք է պատգամավորին վայել պահի իրեն, կամ գոնե չպատասխանի, որը լավագույն տարբերակը կլինի։ Ես չեմ լինի իր փոխարեն, բայց եթե լինեի, իհարկե ադրբեջացիներից ներողություն չէի խնդրի, գոնե չէի պատասխանի։ Աղազարյանի արածը այլասերվածություն է, մեկնաբանություն չեմ կարողանում անել, իր տարիքի մարդը․․ ես ամաչում եմ ուղղակի, ամաչում եմ, որ նման հայ մարդ կա, ու ամենաաբսուրդն այն է, որ իր նման մարդիկ օրենքներ են ընդունում»,- ասաց լրագրողը։
Հարցին, թե ի՞նչ քայլեր եք պատրասըտվում ձեռնարկել Տաթև Արցախն ասաց, որ պատրաստվում է դիմել ԱԺ պատգամավորներին, որպեսզի ստեղձեն ԱԺ Էթիկայի հանձնաժողով Աղազարյանի վարքագիծը քննարկելու համար։ «Դիմելու եմ ԱԺ-ին, հատկապես ընդդիմությանը, որպեսզի ստեղծեն էթիկայի հանձնաժողով։ Ամեն դեպքում մեծ հույսեր չունեմ, բայց ամեն դեպքում անհարմարություն պետք է պատճառել, որպեսզի անպատժելիությունն ավելի վատ հանցագործություններ չծնի, որ իմանան մյուս անգամ հայհոյելուց կխայտառակվեն»։
Ի դեպ նամակի բովանդակությունը հրապարակելուց հետո պատգամավորը չի փորձել ներողություն խնդրել երիտասարդ աղջկանից։ «Չեմ էլ սպասում։ Իրա լկտիության, անբարտավության գագաթնակետին հասած վիճակը թույլ չի տալիս, որ ներողություն խնդրի, նույնսիկ զղջա իր արարքի համար»,- եզրափակեց Տաթև Արցախը։
Irakanum.am