00:00:00

Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբը նիստ է արել

18:33, 15 ապրիլ 2023 Հասարակություն

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

Նիստին բացման խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալը, ներկայացրել է քննարկման առարկա օրակարգային հարցերը:

Նիստին քննարկվել են Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա միջազգային պարտավորությունները և այդ ուղղությամբ առկա առաջարկները:

Աշխատանքային խմբի անդամները և ոլորտային փորձագետները վերոգրյալ հարցերի շուրջ ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիրքորոշումները:

Հստակեցվել են աշխատանքային խմբի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքներն ու դրանց իրականացման ժամկետները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր