Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները, կողմերի միջեւ առաջացած լարվածության ֆոնին, հայտարարել են բանակցությունները եւ այցերը շարունակելու հնարավորության մասին։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 14-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի եւ Իրանի միջեւ երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակը։ Կողմերը հայտարարել են բանակցությունների շարունակման եւ, անհրաժեշտության դեպքում, երկկողմ այցերի հնարավորության մասին»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։