00:00:00

«Արցախփոստ»-ը ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն

10:51, 15 ապրիլ 2023 Հասարակություն

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը և դրա հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները հատկապես ազատ տեղաշարժի հետ կապված՝ «Արցախփոստ» ՓԲԸ-ը տեղեկացնում է, որ լրջագույն դժվարություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության մասով, ինչի պատճառով շրջափակման մեկնարկից ի վեր մեր գործունեությունը խաթարվել է:

Այդուհանդերձ, նկատի ունենալով քաղաքացիների կողմից նամակներ ու փաստաթղթեր առաքելու խիստ անհրաժեշտությունը և այդ հնարավորության բացակայության հետևանքները՝ ընկերությունը ԱՀ կառավարության աջակցությամբ ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն:

Ուստի, հայտարարում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն ընդունում է Հայաստան և արտեկիր ուղարկվելիք փաստաթղթեր, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում համապատասխան մեխանիզմներով ուղարկվելու են պատվիրված հասցեներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր