Հիշեցնենք՝ քիչ առաջ տեղի է ունեցել Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդես է եկել ելույթով։ Բացման արարողության ընթացքում, երբ բեմ են դուրս բերվել մասնակից պետությունների դրոշները, դիզայներ Արամ Նիկոլյանը դուրս է եկել բեմահարթակ, վերցրել Ադրբեջանի Հանրապետության դրոշն ու այրելով դուրս եկել սրահից։
Արամ Նիկոլյանին փորձում են մեղադրանք առաջադրել Խուլիգանության հոդվածի 3-րդ կետով.
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ Մանթաշյանը։