00:00:00

ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության համար. Ալեն Սիմոնյան

21:15, 14 ապրիլ 2023 Քաղաքականություն

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ադրբեջանցի գործընկերոջ՝ հայկական կողմի հասցեին արված սին մեղադրանքներին, հարց է ուղղել՝ «Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչու մինչ օրս չեն վերադարձվել 33 հայ ռազմագերիները»։

«Ինչո՞ւ է փակ Լաչինի միջանցքը: Մենք առաջարկում ենք ետ քաշել զորքը սահմանից: Եթե Ադրբեջանը հաղթել է պատերազմում եւ եթե Ղարաբաղի հարցը փակ է, ապա ինչո՞ւ են զոհվում հայ եւ ադրբեջանցի զինծառայողները, եթե հարցը փակված չէ, ադրբեջանցի զինծառայողները պարզ չէ, թե ինչի համար են զոհվում»»,- պատասխանեց Սիմոնյանը:

Նա նաեւ անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած եւ ձերբակալված ադրբեջանցի զինծառայղներին՝ նշելով, որ նրանցից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր