Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ամբողջական կազմով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընտրանու կազմը ներկայացրեց Արմեն Բաբալարյանը:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ՝ Գևորգ Ղարիբյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 72 կգ՝ Շանթ Խաչատրյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը, 82 կգ՝ Սամվել Գրիգորյանը, 87 կգ՝ Վիգեն Նազարյանը, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյանը և գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը:
Հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմեկնի ապրիլի 19-ին: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Զագրեբում` ապրիլի 17-23-ը: