00:00:00

Տեղ գյուղի դեպքերի գործով ծառայողական քննություն կլինի և’ ԱԱԾ-ում, և’ ԶՈւ-ում. Քոչարյան

12:00, 14 ապրիլ 2023 Տեսանյութեր

ՀՀ Զինված ուժերը Տեղ գյուղում հակահարված տվեցին և այնուամենայնիվ, եթե մեր զինված ուժերը նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին այդտեղ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Կարծում եմ, որ հետագայում պետք է ելնենք այն իրողությունից, որ զինված ուժերի և՛ կարողությունները, և՛ բովանդակությունը պետք է լինի այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջև դրած խնդիրը։ Այն, ինչը որ մերն է՝ մերն է, դրանից ավելի, եթե հակառակորդը ոտնձգություն պետք է անի, ինքը պետք է իմանա, որ հարվածը ստանալու է։

Այդտեղ իշխանությունների հանձնարարական լինել-չլինելը նշանակություն չունի։ Զինված ուժերն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է իրականություն դարձնի», - ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր