00:00:00

ԱՀ և ՀՀ ՄԻՊ-երը անդրադարձել են Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակին

20:30, 13 ապրիլ 2023 Քաղաքականություն

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից․

«Տիկին Մանասյանն իր խոսքում առանցքային է համարել Արցախի գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել գործադրելու ջանքեր՝ այդ համագործակցությունը խորացնելու և կատարելագործելու ուղղությամբ։

Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում տիրող հումանիտար իրավիճակին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին ու քննարկել դրանց հասցեագրման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու այս ուղղությամբ երկու հաստատությունների համատեղ աշխատանքը՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների արձանագրմանը և թիրախային հասցեագրմանը։

Պարոն Ստեփանյանն, իր հերթին, շնորհավորել է Պաշտպանին այս պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վերահաստատել կայուն փոխգործակցության հանձնառությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր