Եթե վարչպետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն և թերացողները կերևան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղում ապրիլի 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով տեղի ունեցած միջադեպին։
Նա ասաց, որ հանձնարարականներ են տրվել պետության ռազմական անվտանգությունն ապահովելու համար։
Հարցին՝ ինչու չեն կատարվել այդ հանձնարարականները, ԳՇ պետը պատասխանեց․
«Ինչ գիտեք, որ չի կատարվել»։