Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:
Զորակոչ կհայտարարվի ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023 թ. հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թ. հունիսի 30-ը ներառյալ:
2023 թ. ամառային զորակոչի շրջանակում մինչև հուլիսի 31-ը ներառյալ նախատեսվում է զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: