Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 54 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի գործով Լսումների հանձնաժողովի վերջնական որոշումը: Ըստ որոշման՝ Սահակյանը որակազրկվել է 3 տարով:
«Սահակյան Հենրիկին որակազրկել երեք (3) տարի ժամկետով ՝ սկսած 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ»,- ասված է հայտարարության մեջ:
Հենրիկ Սահակյանին չի թույլատրվում որևէ կարգավիճակով մասնակցել մրցումների, ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների կամ այլ մարզական գործունեության (բացառությամբ հակադոպինգային կրթական կամ վերականգնողական ծրագրերի), որը կազմակերպվում է ազգային կամ միջազգային ֆեդերացիաների կողմից: