«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ 6 զինծառայողներից 4-ի վիճակը այս պահին գնահատվում է բավարար, մեկինը՝ միջին ծանրության և մեկինը՝ դեռևս ծայրահեղ ծանր»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինուժը ապրիլի 11-ին կրակ էր բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է, հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։