Տեղ գյուղում ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա։
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում կա, ինչն, իհարկե, շատ լավ է։ Հուսով ենք՝ ապաքինումը դրական ընթացքով կլինի», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մյուս զինծառայողների մոտ նույնպես դրական տեղաշարժ կա. «Ամեն ինչ լավ է լինելու»։
Նախարարն այցել է զինծառայողներին, մաղթել շուտափույթ ապաքինում։
Հայկական կողմն ունի չորս զոհ և վեց վիրավոր: