00:00:00

Գերմանիայի պաշտպանության նախարարին Նիամեյ հասցնող ինքնաթիռում վթարային սլայդ է գործի դրվել

23:02, 12 ապրիլ 2023 Աշխարհ

Նիգերիայի մայրաքաղաք Նիամեյում վայրէջք կատարելիս Բունդեսվերի ինքնաթիռում, որում եղել են Գերմանիայի պաշտպանության և զարգացման նախարարներ Բորիս Պիստորիուսը և Սվենյա Շուլցեն, սխալմամբ վթարային սլայդ է գործի դրվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ DPA-ին հղումով։

Նախարարները չորեքշաբթի օրը պաշտոնական այցով ժամանել են Նիգեր՝ Սահելի շրջանից գերմանական զորքերի դուրսբերումից առաջ իրենց աջակցությունը հայտնելու արևմտաֆրիկյան պետությանը:

«Գերմանական ռազմաօդային ուժերի Airbus-ը, որը նրանց բերել է Նիգեր, չնայած միջադեպին՝ դեռ կարող է օգտագործվել»,- գրել է գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր