Հետխորհրդային մի շարք երկրներում Պենտագոնի կողմից իրականացվող կենսաբանական ծրագրերի շրջանակում ուսումնասիրվում են վտանգավոր վիրուսներ տարածելու եղանակները, նշված է Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի եզրափակիչ զեկույցում, որը հրապարակել է ՏԱՍՍ-ը։
ՌԴ պետդումայի նշված հանձնաժողովի կազմած զեկույցում արձանագրված է, որ Պենտագոնը, հետխորհրդային առանձին պետություններում իր բժշկա-կենսաբանական ծրագրերն իրականացնելիս, կենտրոնացել է այն հանգամանքի վրա, թե ինչպես է հնարավոր չվող թռչունների, չղջիկների, հոդվածոտանիների միջոցով տարածել վտանգավոր ինֆեկցիաների հարուցիչներ։ Չվող թռչունները, չղջիկներն ու հոդվածոտանիներն ամերիկյան մասնագետների կողմից այս գործընթացում դիտարկվել են որպես վտանգավոր միկրոօրգանիզմների բնական, պոտենցիալ «փոխադրող միջոցներ»։