Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապ հայտարարությամբ է հանդես եկել՝ Հայաստանին մեղադրելով «սադրանքի» եւ «էսկալացիայի» մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից ականանետային միջոցների կիրառման մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ, որի նպատակն է տպավորություն ստեղծել, թե Հայաստանն է մեղավոր, Տեղ գյուղն անվանել է «Դիգ»։ Բաքվում հայտնել են նաեւ Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմի շրջանում զոհերի եւ վիրավորների մասին: Բազմիցս մեղադրելով Երեւանին «սադրանքի» մեջ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն սեփական սադրանքի պատասխանատվությունը գցում է Հայաստանի վրա։