Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Մեր տեղեկությունների համաձայն՝ Տեղ գյուղի սահմանմերձ տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և վիրավորներ։ Ադրբեջանական կողմը ևս ունի կորուստներ։
Պաշտպանության նախարարությունից դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները։
Հավելենք, որ համացանցում հայտնվել են ադրբեջանական փոխհրաձգությունից կադրեր, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։