ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 10-ին, կազմել է 388.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.41 դրամ (նվազել է 0.76 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 482.54 դրամ (նվազել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.75 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 415-420 դրամով, վաճառվում է 425-432 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.57-4.69 դրամով, վաճառվում է 4.75-5.08 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 389.50-390 դրամով:
Եվրոն գնվում է 420-422 դրամով, վաճառվում է 426 դրամով:
Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.78-4.80 դրամով: