«Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Այս տոնը, որի խորհրդի մեջ մեծ մարդասիրություն կա, ոգևորում և զորացնում է բոլորիս, նորոգում ու ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ և նոր հույսեր պարգևում։
Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի յուրաքանչյուրիս հոգին, մեր սրտերն ու տները լցնի սիրով, ջերմությամբ, հույսով ու հավատով:
Խաղաղություն և առողջություն, հոգու և ոգու ամրություն.սա է այս օրերի մեր խնդրանքն առ Աստված։ Եւ թող Աստված պահապան լինի բոլորիս։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: