00:00:00

Հարության տոնին հավկիթներ ներկե՞լ, եթե ընտանիքում ննջեցյալ ունեն

15:36, 08 ապրիլ 2023 Հասարակություն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշվելու է ապրիլի 9-ին։ 

Qahana.am-ը գրում է․ «Հավկիթներ ներկե՞լ, եթե ընտանիքում ննջեցյալ ունեն

Անկախ նրանից՝ ընտանիքում հանգուցյալ կա, թե ոչ,  Ս․ Հարության տոնի առթիվ հավկիթները կարմիր են ներկում բոլոր ընտանիքներում։ Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը թե՛ ապրող, թե՛ ննջեցյալ մարդկանց համար։ Ս․ Հարության տոնի առթիվ ընտանիքները դադարեցնում են ննջեցյալների համար պահվող սուգը։

Տոնի օրը գերեզմաններ չեն այցելում, այլ նշում են Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ վստահ լինելով, որ նույն կերպ բոլորս հարություն ենք առնելու Աստծո Որդու երկրորդ Գալստյան ու Ահեղ դատաստանի ժամանակ։

Տոնը նշում են ինչպես բոլորը, գերեզմաններ այցելում են Մեռելոցին՝ անկախ հին ու նոր ննջեցյալ ունենալու հանգամանքից»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր