00:00:00

Ապրիլի 7-ը՝ որպես մայրության, գեղեցկության, սիրո կամ Մարիամ Աստվածածնի Ավետման տոն

10:08, 07 ապրիլ 2023 Հասարակություն

Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: Այն ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվել է 1995 թ.-ին, ընդունվել է ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից, և որպես այլընտրանք առաջարկվել է Մարտի 8-ի փոխարեն:

Ապրիլի 7-ը պատահական չէ ընտրված։ Տոնի խորհուրդը կրոնական է։ Ապրիլի 7-ին է Հայ Առաքելական եկեղեցին նշում Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում՝ որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

Սուրբ գրքում ասվում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ` Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր և հրեշտակը, հայտնվելով նրան ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»:

Ապրիլի 7-ով ավարտվում է կանանց նվիրված ոչ պաշտոնական միամսյակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր