ԱՄՆ ՊՆ կայքում խմբագրվել է «Defender 23» զորավարժության մասին հոդվածը․ Հայաստանը հանվել է մասնակիցների ցանկից։
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը, ի թիվս այլ երկրների, մասնակցելու է «Պաշտպան-23» (Defender 23) զորավարժություններին:
«Բացի ԱՄՆ-ից, զորվարժություններին իրենց զորքերով կմասնակցեն նաև Հայաստանը Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։», - նշվում էր հաղորդագրության մեջ։
Այժմ հաղորդագրությունից հանվել է Հայաստանը։ Հայկական կողմից դեռ արձագանք չկա։