00:00:00

Կհայտարարվի պարեկների ընդունելություն բացառապես կանանց համար. nրանց ներգրավվածությունը պետք է լինի 30 տոկոս

16:02, 06 ապրիլ 2023 Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունում թևակոխել ենք Պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլ: Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը: Դրա համար առաջիկայում դասընթացներ կսկսվեն Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունքի մարզերում:

«Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով: Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը նշեց նաև, որ առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի նոր ընդունելություն բացառապես կանանց համար. «Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով։ Ընդունելությունը կտևի բավականին երկար, մեկ, երկու, գուցե՝ երեք ամիս»:

Փաշինյանը նշեց նաև, որ այս հարցում ակնկալում է նախարարների, մարզպետների ու հատկապես պետական կառավարման համակարգում ընդգրկված կին առաջնորդների աջակցությունը:

Նշենք նաև, որ չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությանն ընդունել է որոշում՝ ՀՀ ոստիկանության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործունեությունը պատշաճ իրականացնելու նպատակով անհրաժեշտ այլ մեքենաներ և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների բարելավման նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր