00:00:00

Թբիլիսիում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես

12:15, 06 ապրիլ 2023 Հասարակություն

Ապրիլի 5-ին, Թբիլիսիի Ռիղե այգում մեկնարկել է ցուցահանդեսների շարք` «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով, որն իրականացնում է Վրաստանի հայ համայնքի, Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են ցեղասպանության թեմայով նկարներ և դրանք նկարագրող գրություններ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ, ներկաներին բաժանվել են նաև տեղեկատվական բուկլետներ: Մարդիկ մոտեցել և ուսումնասիրել են նկարները, կարդացել գրությունները և ծանոթացել պատմության հետ:

Ներկաների խոսքով, ցուցահանդեսը շատ տպավորիչ էր և տեղեկատվական, որն իր մեջ պարունակում էր բավականաչափ ինֆորմացիա անծանոթ մարդկանց հայի պատմության ցավոտ էջերի մասին:

Նշվում է, որ ցուցահանդեսը նախատեսված էր իրականացնել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, սակայն կազմակերպիչների փոխանցած տեղեկության համաձայն՝ տարածքում սպասվող այլ միջոցառումների պատճառով իրավապահների խնդրանքով, այն տեղափոխվել է Ռիղեի այգի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր