Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում որոշեց բյուջեից 105 մլն դրամ հատկացնել ԱԻՆ-ին՝ վարժանք անցկացնելու համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ԱԻՆ-ը Կիպրոսի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի համապատասխան կառույցների հետ համատեղ ստացել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության դրամաշնորհ՝ համատեղ դաշտային վարժանք իրականացնելու համար:
Դաշտային վարժանքին մասնակցելու են Չեռնոգորիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի որոնողափրկարարական թիմեր:
Համաձայն վարժանքի սցենարի, Հայաստանում տեղի է ունեցել պայմանական երկրաշարժ և Հայաստանը ներքին ռեսուրսների սակավության պատճառով դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին: ԵՄ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու և փրկելու աղետի գոտում հայտնված բնակչությանը:
ԵՄ դրամաշնորհի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ին 2022թ. հատկացվել է 297,616.6 Եվրո, փաստացի ծախսը կազմել է 44,429.9 Եվրոյին համարժեք 18,134.4 ՀՀ դրամ: Մնացորդը կազմել է 253,186.6 Եվրո: Հաշվի առնելով Եվրոյի փոխարժեքի նվազման հանգամանքը որոշ ծախսերի իրականացման խնդիր է առաջանում (մասնավորապես 3 բիոզուգարանների փոխարեն նախատեսվում է ձեռք բերել 2-ը), ուստի Եվրոյի փոխարժեքը վերցված է 414,88՝ Կենտրոնական բանկի 02.03.2023թ. փոխարժեքով:
Դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորում ստանալու, գնումներ և վճարումներ իրականացնելու, վարժանքը պատշաչ ձևով անցկացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2023 թվականին իրականացվելիք ծախսերի չափով այն ընդգրկել 2023 թվականի բյուջեում:
Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվելիք ֆինանսական միջոցները ուղվելու են ծրագրի 7 բաղադրիչների լուծումների՝ կառավարման, պլանավորման, վարժանքի իրականացման, վարժանքի մասին տեղեկատվության տարածման ու գնահատման, ժամանող կազմակերպությունների ներկայացուցիչների ու փրկարարական թիմերի դիմավորման կազմակերպման, սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպման համար