00:00:00

«Նախատեսվում են քննարկումներ՝ խաղաղության և անվտանգության գործում կանանց ներդրման հարցի շուրջ»․ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ գագաթնաժողովի են պատրաստվում

19:28, 04 ապրիլ 2023 Հասարակություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշված է․

«Նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում նախաձեռնությամբ գագաթնաժողովը կհյուրընկալվի Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ը: Միջոցառումն անցկացվում է «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի հետ համատեղ: Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ նախնական տվյալներով՝ գագաթնաժողովին սպասվում է ակտիվ մասնակցություն:

Գագաթնաժողովը կանցկացվի լիագումար նստաշրջանի և աշխատաժողովների ձևաչափով: Նախատեսվում են քննարկումներ՝ ժողովրդավարական գործընթացներին կանանց մասնակցության մարտահրավերների և հնարավորությունների, խաղաղության և անվտանգության գործում կանանց ներդրման, հակամարտություններից տուժած կանանց խնդիրների և հարակից այլ թեմաների շուրջ:

Հանձնաժողովի անդամները քննարկել են գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր»: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր