00:00:00

Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պնդումը,թե փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից սուտ է

18:56, 30 մարտ 2023 Հասարակություն

Հարգելի հայրենակիցներ, Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը:

«Նրա այն պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից բացարձակ սուտ է։ Սուտ է նաեւ այն, թե իբր իրենք շատ բան են արել իմ չեմպիոն դառնալու համար։ Այդ ճանապարհն ինքս եմ անցել, կրելով բազմաթիվ հարվածներ։

Ակնհայտ է, որ այս եւ նմանատիպ այլ հայտարարություններով փորձ է արվում արատավորել իմ բարի համբավն ու մարզական կարիերիան։

Ինչպես արդեն հայտնել եմ Ֆեդերացիայի նախագահն անգամ հարկ չի համարել ինձ դիմավորել եւ շնորհավորել»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր