00:00:00

Նաիրի Հոխիկյանը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք․ ԲԴԽ-ի հայտարարությունը

16:23, 30 մարտ 2023 Հասարակություն

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից դատական ակտը հրապարակելուց հետո գործով պատասխանող հանդիսացող Նաիրի Հոխիկյանը հանդես է եկել դատավորի հասցեին զրպարտչական և վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ։

Պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Նաիրի Հոխիկյանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ դատարանի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն արտահայտվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, մասնավորապես՝ հնչեցվել են անհիմն և մերկապարանոց հայտարարություններ՝ «իշխանությունից իջեցված անօրինական պատվեր կատարելու» և «նվազագույն տղամարդկություն չցուցաբերելու» վերաբերյալ։

ՀՀ-ում գործում է եռաստիճան դատական համակարգ և կա դատական ակտերը բողոքարկելու հնարավորություն, հետևաբար, հորդորում ենք զերծ մնալ դատական ակտերի օրինականությունն ու իրավաչափությունը կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծություններ, ինչպես նաև դատական իշխանությունը հեղինակազրկող հայտարարություններ անելուց:

Նշենք, որ սույն հրապարակումը կարող է քննիչի համար քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր