Ապրիլի 1-ից նոր բաժանորդների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին միանալու վճարը, որը 2008 թվականից չի վերանայվել, կբարձրանա 2-3 անգամ։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա պարզաբանել է, որ տարբեր բաժանորդների համար վճարը կբարձրանա տարբեր չափերով։ «Նորամուծությունը կապված է նրա հետ, որպեսզի նոր բաժանորդները սակագների տեսանկյունից խնդիրներ չստեղծեն գործող բաժանորդների համար»,- ասել է պաշտոնյան։
Բաղրամյանը հավելել է, որ եթե նախկինում ցանցին միանալու համար նոր բաժանորդը վճարում էր վճարի 50 տոկոսը, ապա այժմ այդ թիվը նվազել է մինչեւ 10 տոկոս, իսկ մնացած 90 տոկոսը փոխհատուցվում է գործող բաժանորդների կողմից։