00:00:00

Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. ՀՀ կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան

11:47, 30 մարտ 2023 Տեսանյութեր

Լեռնային Ղարաբաղում Պաշտպանության բանակի գործունեությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը  ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, ԼՂ գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված են, ԼՂ-ում  գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներն ու գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է», - ասաց նա։

 

Փաշինյանը հայտարարեց՝ պետք է հետևողականորեն շարունակել միջազգային հանրությանն իրազեկել այս մասին ու աշխատել  միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ։

Այդուամենայնիվ, Փաշինյանը պնդեց՝ ՀՀ կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։

 

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում։ Հայաստանը պատրաստ է նման աշխատանքի ու հույս ունենք, որ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափում նման տրամադրվածություն կլինի թե՛ Բաքվի, թե՛ Ստեփանակերտի կողմից։ Հասկանալի է, իհարկե, որ այս համատեքստում միջազգային պատշաճ մեխանիզմների և երաշխիքների գործարկումը չափազանց կարևոր է», - հավելեց ՀՀ վարչապետը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր