00:00:00

Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով․ ՀՀ ԱՆ

20:22, 29 մարտ 2023 Հասարակություն

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո (մարտի 13, 2023թ.)։

«Կարմրուկի դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով:

Այսպիսով, մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է:

85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր